Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն հայտարարել է, որ 56-ամյա մասնագետը մտադիր չէ գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականը:
«Յուրգենը երկարաժամկետ պայմանագիր ունի «Լիվերպուլի» հետ, իսկ Գերմանիայի հավաքականն ունի մարզիչ: Այս հարցը մեր օրակարգում անգամ չկա»,- Կոսիցկեի խոսքը մեջբերում է BBC-ն:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնվել է քննադատությունների թիրախում: Նախորդ չորս ընկերական խաղերում Բունդեսթիմը պարտվել է Բելգիային (2-3), Լեհաստանին (0-1) և Կոլումբիային (0-2), ինչպես նաև ոչ-ոքի խաղացել Ուկրաինայի հետ (3-3):
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից և ակումբի հետ նվաճել է 6 տիտղոս:


