Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստ է դիտարկել ԱՄՆ-ի հավաքականը գլխավորելու տարբերակը:
Կոպա Ամերիկայում ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը և դուրս է մնացել պայքարից: Երկրպագուները պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել հավաքականի գլխավոր մարզիչ Գրեգ Բերհալտերին և տնային աշխարհի առաջնությունից առաջ թոփ մասնագետի նշանակել: Նշվում են Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի անունները:
The Athletic-ը գրում է, որ Յուրգեն Կլոպն ԱՄՆ-ի հավաքականին դիտարկում է կարիերայի հաջորդ թիմ, եթե համագործակցությունը կարճաժամկետ լինի: Գերմանացին ուզում է որոշ ժամանակ հանգստանալ ակումբային աշխատանքի ամենօրյա ռիթմից:
Ազգային հավաքականներից 57-ամյա մասնագետի համար առաջին ընտրությունը Գերմանիան էր, սակայն Յուլիան Նագելսմանի հետ պայմանագրի երկարաձգումը Բունդեսթիմում աշխատանքն առաջիկա տարիներին անհնարին են դարձնում: