Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդի Օհան Ջորկաեֆը տեղափոխվել է Շվեյցարիայի երրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Ռասպերսվիլ Յոնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա կիսապաշտպանն արդեն միացել է նոր թիմի մարզումներին։ 2022 թվականի հունիսից Օհան Ջորկաեֆն ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նրա նախորդ ակումբը շվեյցարական «Կրինսին» էր, որի կազմում խաղացել է 2020-2022 թվականներին։
Կարիերայի ընթացքում Օհան Ջորկաեֆը խաղացել է նաև շոտլանդական «Սենթ Միրենում», ֆրանսիական «Նանտի» ու «Մոնպելյեի» երկրորդ թիմերում։ Transfermarkt-ը 100 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


