Իվան Յուրիչը հեռացվել է «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բերգամոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
50-ամյա խորվաթի գլխավորությամբ «Ատալանտան» Ա Սերիայում անցկացրել է 11 խաղ, գրանցել 2 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 2 պարտություն: Բերգամոյի թիմը 13 միավորով 13-րդն է:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


