Logo

Յուրիկ Մխիթարյանը` Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալակիր

20:06 / 22.08.2025Ըմբշամարտ
null

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը: Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:

Հայ ըմբիշը եզրափակիչում 1-9 հաշվով պարտվեց ֆրանսիացի Լուկաս Լո Գրասոյին: 

Մարտիկ Պետրոսյանն էլ (82 կգ) բրոնզե եզրափակիչում պարտվեց ուզբեկ ըմբիշի:

Ի դեպ, քիչ առաջ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ և օգոստոսի 23-ին ոսկե մեդալը կվիճարկի Ասիայի չեմպիոն, ուզբեկ Ահմադ Կոդիրովի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ