Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը: Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:
Հայ ըմբիշը եզրափակիչում 1-9 հաշվով պարտվեց ֆրանսիացի Լուկաս Լո Գրասոյին:
Մարտիկ Պետրոսյանն էլ (82 կգ) բրոնզե եզրափակիչում պարտվեց ուզբեկ ըմբիշի:
Ի դեպ, քիչ առաջ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ և օգոստոսի 23-ին ոսկե մեդալը կվիճարկի Ասիայի չեմպիոն, ուզբեկ Ահմադ Կոդիրովի հետ:


