Logo

Յուսուֆ Օտուբանջոն՝ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկու

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:07 / 17.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում դուբլ ձևակերպած Յուսուֆ Օտուբանջոն 7 գոլով դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն: Նա գերազանցեց «Նոայի» ֆուտբոլիստներ Գոնսալու Գրեգորիուի, Մաթեուս Այասի, Արտակ Դաշյանի և իր նախկին թիմակից Լուկա Յուրիչիչի ռեկորդային ցուցանիշը, որոնք 6-ական գոլի հեղինակ էին դարձել:

Յուսուֆ Օտուբանջոն եվրագավաթներում իր բոլոր 7 գոլերն էլ խփել է «Փյունիկի» կազմում՝ միաժամանակ հանդիսանալով նաև թիմի գլխավոր ռմբարկուն եվրոպական գավաթների մրցաշարերում:

Նիգերիացի հարձակվողը եվրագավաթներում գոլերի հաշիվը բացել է 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում՝ 2022թ. հուլիսի 26-ին հյուրընկալվելիս գրավելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» դարպասը:

Այդ մրցաշրջանում Օտուբանջոն ևս 2 գոլ խփեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ մեկական անգամ գրավելով Սլովակիայի «Սլովանի» և լիտվական «Ժալգիրիսի» դարպասները:

Եվրագավաթների նախորդ խաղարկությունում էլ Օտուբանջոն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Օրդաբասիի» հետ 2 հանդիպումներում էլ մեկական գոլ խփեց:

FastNews-ը ներկայացնում է եվրագավաթներում հայկական ակումբներում հանդես եկած գլխավոր ռմբարկուների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Յուսուֆ Օտուբանջո

7

2. Արտակ Դաշյան

6

3. Գոնսալու Գրեգորիու

6

4. Մաթեուս Այաս

6

5. Լուկա Յուրիչիչ

6

6. Մաիլսոն Լիմա

5

7 Արարատ Հարությունյան

5

8. Արամ Հակոբյան

4

9. Ուրոշ Նենադովիչ

4

10. Արսեն Ավետիսյան

4

11.Ժոզե Էմբալու

4

12. Արտակ Եդիգարյան    

4

13. Անտոն Կոբյալկո

4

14. Պետրոս Ավետիսյան

4

15. Վիրջիլ Պինսոն

4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ