Յուսուֆ Օտուբանջոն կարիերան կշարունակի Ուզբեկստանի «Նասաֆ» ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով՝ «Փյունիկի» հետ Օտուբանջոյի պայմանագրի ժամկետը լրանում էր օգոստոսի 1-ին, և քանի որ «Նասաֆը» ֆինանսապես լավ պայմաններով առաջարկ էր կատարել, կողմերը համաձայնության են հասել տեղափոխության շուրջ:
Օտուբանջոն «Փյունիկի» հետ չի մեկնել Հունգարիա՝ «Դյորի» դեմ պատասխան հանդիպմանը:
Նիգերիացի 32-ամյա հարձակվողը Հայաստանում էր 2020 թվականից: Այդ ընթացքում նա խաղացել է նաև «Արարատ-Արմենիայի» կազմում:
Կարդացեք նաև՝


