Logo

Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից» և միացել ուզբեկական ակումբի

13:29 / 30.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Յուսուֆ Օտուբանջոն կարիերան կշարունակի Ուզբեկստանի «Նասաֆ» ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by FC NASAF (@fcnasaf)

«Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով՝ «Փյունիկի» հետ Օտուբանջոյի պայմանագրի ժամկետը լրանում էր օգոստոսի 1-ին, և քանի որ «Նասաֆը» ֆինանսապես լավ պայմաններով առաջարկ էր կատարել, կողմերը համաձայնության են հասել տեղափոխության շուրջ:

Օտուբանջոն «Փյունիկի» հետ չի մեկնել Հունգարիա՝ «Դյորի» դեմ պատասխան հանդիպմանը:

Նիգերիացի 32-ամյա հարձակվողը Հայաստանում էր 2020 թվականից: Այդ ընթացքում նա խաղացել է նաև «Արարատ-Արմենիայի» կազմում:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ