«Յուվենտուսի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը ճանաչվել է թուրինյան ակումբի՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է իտալական գրանդի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերին Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստն Ա Սերիայում անցկացրել էր երեք հանդիպում, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» 15 խաղերից հետո 31 միավորով երրորդն է Իտալիայի առաջնությունում: