Logo

«Յուվենտուսի» անակնկալ պարտությունը

01:38 / 13.02.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում ընդունեց «Ուդինեզեին» և անսպասելիորեն պարտվեց 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 25-րդ րոպեին խփեց հյուրերի արգենտինացի պաշտպան Լաուտարո Ջանետին:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 24 խաղից հետո 53 միավորով երկրորդն է, 7 միավոր է զիջում առաջատար «Ինտերին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Ուդինեզեն» 24 խաղից հետո 22 միավորով 15-րդն է:

Ա Սերիա, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 0-1 (տեսանյութ)

Լաուտարո Ջանետի, 25

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ