Logo

«Յուվենտուսի», «Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին դարպասապահը 14 տարի անց հանդես կգա հայրենիքում

14:49 / 09.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Նետոն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Բրազիլիայի չեմպիոն «Բոտաֆոգոյի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

36-ամյա դարպասապահը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Արսենալում»՝ մասնակցելով միայն 1 հանդիպման։ Նետոն նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում» և «Բարսելոնայում»։

Բրազիլացի դարպասապահը 14 տարի անց վերադարձել է հայրենիք։ Նա 2011թ. օգոստոսին «Աթլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել էր «Ֆիորենտինա», ինչից հետո խաղացել էր միայն եվրոպական ակումբներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ