Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում 300-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալում», հայտնում է ակումբի պաշտոնական էջը:
33-ամյա դարպասապահը, որը 2018 թվականին է Լոնդոնի «Չելսիից» 35 միլիոն եվրոյով տեղափոխվել «Արքայական ակումբ», մադրիդցիների կազմում 300 խաղում տարել է 196 հաղթանակ, գրանցել 48 ոչ-ոքի, կրել 56 պարտություն: Բելգիացին այդ խաղերում բաց է թողել 292 գնդակ, իսկ 119 խաղում դարպասը պահել է անառիկ:
«Ռեալի» կազմում 14 տիտղոս նվաճած Տիբո Կուրտուան իսպանական գրանդի կազմում խաղերի քանակով այժմ 46-րդ տեղում է: Դարպասապահների շրջանում մադրիդցիների մարզաշապիկով Կուրտուայից շատ խաղ են անցկացրել միայն Իկեր Կասիլյասը, Պակո Բույոն և Միգել Անխելը:
Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


