Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հայտարարել է, որ ամռանը կայանալիք Եվրո-2024-ի ավարտից հետո ավարտելու է միջազգային կարիերան ու այլևս հանդես չի գա Լեհաստանի հավաքականի կազմում.
«Եվրո-2024-ից հետո այլևս հանդես չեմ գալու Լեհաստանի հավաքականում։ Ոչ ոք չի կարող ստիպել ինձ փոխել որոշումս, և ընտանիքս էլ գիտի, թե ինչ ծրագրեր ունենք։ Իմաստ չեմ տեսնում սկսել նոր շրջափուլ ու պատրաստվել նաև աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ` ժամանակն է շանս տալ նաև այլ դարպասապահների»,- մեջբերում է Corriere dello Sport-ը։
33-ամյա Շյեսնին 2009 թվականից է հանդես գալիս Լեհաստանի հավաքականում, որի կազմում անցկացրած 81 խաղում 34 անգամ դարպասը պահել է անառիկ։
Լեհաստանի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է D խմբում և մրցելու է Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Ավստրիայի թիմերի դեմ։


