Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Մաթիաս Սուլեն, ամենայն հավանականությամբ, կարիերան շարորնակելու է Հռոմի «Ռոմայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ` «Ջալոռոսին» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ։ Մայրաքաղաքային ակումբն արգենտինացի եզրային հարձակվողի տրանսֆերի համար «Բիանկոներիին» վճարելու է 26 միլիոն եվրո։ Գործարքը ներառելու է նաև 4 միլիոն եվրոյի տարբեր հավելավճարներ։ Բացի այդ, թուրինյան ակումբը Սուլեի տրանսֆերի հաջորդ վաճառքից ունենալու է 10 տոկոս մասնաբաժին։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` արգենտինացին 5 տարվա պայմանագիր է կնքելու նոր ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 2 միլիոն եվրո։
Սուլեի ծառայություններով հետաքրքրված էր նաև անգլիական «Լեսթերը», սակայն նա ցանկացել է տեղափոխվել միայն «Ռոմա»։
Վինգերը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիայում հանդես եկած «Ֆրոզինոնեում», որի կազմում 39 խաղում խփել է 11 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։


