Թուրինի «Յուվենտուսի» իտալացի եզրային պաշտպան Լուկա Պելեգրինին վարձավճարով տեղափոխվել է Հռոմի «Լացիո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
23-ամյա ֆուտբոլիստը «Լացիոյում» կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Իտալացին ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», որի կազմում մասնակցել է 14 հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:
Հիշեցնենք, որ Լուկա Պելեգրինին Հռոմի «Ռոմայի» սան է:


