«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից:
«Կրիշտիանու Ռոնալդուն երեկ ինձ ասաց, որ ցանկանում է անմիջապես հեռանալ «Յուվենտուսից»: Այո՛, սա ճիշտ է ու հաստատված: Ու հենց սա է պատճառը, որ նա այսօր չմարզվեց: Նա չի խաղա վաղն «Էմպոլիի» դեմ կայանալիք խաղին»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այսօր հաղորդել էինք, որ Կրիշտիանուն «Յուվենտուսի» մարզաբազայից մարզման ավարտից 40 րոպե շուտ է հեռացել:
Ամենայն հավանականությամբ, Կրիշտիանու Ռոնալդուն մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

