Logo

«Յուվենտուսի» հարձակվողը վնասվածք է ստացել

16:28 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսում» վարձավճարով խաղացող լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը վնասվածք է ստացել «Մոնցայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (0-2)։

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ախտորոշվել է ձախ ազդրի կիսաթաղանթային մկանի միջին ծանրության վնասվածք։

Երկու շաբաթ հետո Լեհաստանի հավաքականի հարձակվողը կանցնի լրացուցիչ հետազոտություն, որի արդյունքից պարզ կդառնա, թե երբ Միլիկը կվերադառնա խաղադաշտ:

Հիշեցնենք, որ Արկադիուշ Միլիկի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Մարսելին»: Ընթացիկ մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 23 խաղի, խփել 8 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ