Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։
«Բիանկոներիից» գոլ և ասիստ գրանցեց Ջոնաթան Դեյվիդը։
Թուրինյան գրանդը 36 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Սասուոլոն» 23 միավորով 11-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր
«Սասուոլո» - «Յուվենտուս»` 0-3
Տարիք Մուհարեմովիչ, 16 (ինքնագոլ), Ֆաբիո Միրետի, 62, Ջոնաթան Դեյվիդ, 63
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


