Թուրինի «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակենին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Լիդս Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Գործարքի արժեքը կազմել է 1,2 միլիոն եվրո (ըստ Transfermarkt-ի): Անգլիական ակումբն ամռանը հնարավորություն կունենա 33 միլիոն եվրոյով ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Նոր թիմում Մակենին ելույթ կունենա 28 համարի խաղաշապիկով:
Ընթացիկ մրցաշրջանում ամերիկացի ֆուտբոլիստն իտալական թիմի կազմում անցկացրած 21 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 2 ասիստ:


