«Յուվենտուսի» նախկին ավագ Դանիլոն կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում», հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2027թ. հունվարի 1-ը։
Բրազիլացի պաշտպանը թուրինյան գրանդում հանդես է եկել 2019-25թթ., 213 խաղում խփել է 9 գոլ, կատարել 14 ասիստ։
Դանիլոն 2011 թվականից Բրազիլիայի ազգային հավաքականի անդամ է։ Նա 2024թ. մարտից նաև «Պենտակամպիոնների» ավագն է։


