Logo

«Յուվենտուսի» նախկին տնօրենը խոստովանել է, որ դեմ է եղել Ռոնալդուի տրանսֆերին

14:41 / 06.02.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատմել է, թե ինչու է 2018-ին հեռացել իտալական ակումբից 8 տարվա աշխատանքից հետո։ Իտալացին անդրադարձել է նաև այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում հանդես եկող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին։

«Պետք է խոստովանեմ, որ հրաշալի ժամանակահատված եմ անցկացրել «Յուվենտուսում»։ Սակայն, երբ ակումբի սեփականատերերը որոշում են ընտրել զարգացման այլ մարտավարություն, մենեջերը պետք է հետ քայլ կատարի։

Արդարացի էր հարգել ակումբի որոշումը։ Ես մասամբ դեմ էի Ռոնալդուի տրանսֆերին։ Կասկածի տակ չեմ դնում այդ ֆուտբոլիստի խաղամակարդակը, սակայն գործարքը շատ բարդ էր ֆինանսական առումով։ Դա չէր այն բաղադրիչը, որն առաջացրեց պառակտում, ցիկլն ավարտվեց, և մենք ստիպված էինք փոխվել»,- իտալացի մենեջերի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։

Հիշեցնենք, որ 39-ամյա Ռոնալդուն 2018-ին Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում խաղաց մինչև 2021-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ