Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է Football Italia-ն:
«Պարմայի» դեմ (0-1) Ա սերիայի 33-րդ տուրի խաղում պարտությունից հետո ակումբի մարզական տնօրեն Կրիստիաո Ջունտոլին հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն համագործակցությունը:
Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը:
Իգոր Տուդորի հետ «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել 1+1 համակարգով:


