Logo

«Յուվենտուսի» ու «Կոմոյի» հաղթանակները, «Ատալանտայի» ոչ-ոքին

00:40 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրում «Յուվենտուսը» «Ալիանց» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Բիանկոներիի» գոլերը խփեցին թիմի նորեկ Ջոնաթան Դեյվիդն ու Դուշան Վլահովիչը։

Առաջնությունը հաղթանակով մեկնարկեց նաև «Կոմոն»` 2-0 հաշվով առավելության հասնելով «Լացիոյի» դեմ խաղում։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից տուգանայինից հարվածով հիասքանչ գոլ խփեց Նիկո Պասը։

«Ատալանտան» էլ առաջնությունում Իվան Յուրիչի գլխավորությամբ առաջին խաղում չկարողացավ հաղթել Ա Սերիայի նորեկներից «Պիզային»` 1-1։

Իտալիայի Ա Սերիա, առաջին տուր

«Յուվենտուս» - «Պարմա»` 2-0

Ջոնաթան Դեյվիդ, 59, Դուշան Վլահովիչ, 84

Հեռացում` Անդրեա Կամբյասո, 83 («Յուվենտուս»)

«Ատալանտա» - «Պիզա»` 1-1

Ջանլուկա Սկամակա, 50 - Իսակ Հին, 26 (ինքնագոլ)

«Կոմո» - «Լացիո»` 2-0

Անաստասիոս Դուվիկաս, 47, Նիկո Պաս, 73

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ