Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարիերան կարող է շարունակել «Ֆիորենտինայում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոսնիացու տեղափոխությունը «Յուվենտուս» ձախողման եզրին է՝ Մանուել Լոկատելիի տրանսֆերից հետո: Նշվում է, որ իրավիճակից ցանկանում է օգտվել «Ֆիորենտինան», սակայն գործարքի իրականացման համար կա մեկ պայման. Պյանիչը պետք է աշխատավարձի զգալի կրճատման գնա:
Հաղորդվում է, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ իտալական ակումբներ՝ «Ինտերն» ու «Միլանը»:

