Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սպեցիայի» նկատմամբ:
Թուրինյան ակումբի կազմում գոլով աչքի ընկան իտալացի հարձակվող Մոյզե Քինն ու արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան:
23 խաղից հետո «Յուվենտուսը» 32 միավորով 7-րդն է, «Սպեցիան» ունի 19 միավոր ու 17-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր
«Սպեցիա» - «Յուվենտուս»՝ 0-2 (տեսանյութ)
Մոյզե Քին, 32, Անխել դի Մարիա, 66


