Logo

«Յուվենտուսը» հաղթեց Իգոր Տուդորի գլխավորությամբ առաջին խաղում

22:56 / 29.03.2025• Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում ընդունեց «Ջենոային» և հաղթեց 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը 25-րդ րոպեին խփեց թուրք վինգեր Քենան Յիլդիզը:

Սա իտալական գրանդի առաջին խաղն էր խորվաթ Իգոր Տուդորի գլխավորությամբ: «Յուվենտուսը» 55 միավորով 5-րդն է, 9 միավորով զիջում է առաջատար և գործող չեմպիոն «Ինտերին»: «Ջենոան» 35 միավորով 12-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 30-րդ տուր

«Յուվենտուս» - «Ջենոա»` 1-0 (տեսանյութ)

Քենան Յիլդիզ, 25

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ