Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում կայացավ Derby d'Italia-ն. «Յուվենտուսը» «Ալիանց» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին»։
«Բիանկոներիին» 74-րդ րոպեին հաղթանակ պարգևեց պորտուգալացի վինգեր Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։
«Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։
Թուրինյան գրանդը 46 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ինտերը» 54 միավորով երկրորդն է։
Իտալիայի Ա Սերիա, 25-րդ տուր
«Յուվենտուս» - «Ինտեր»` 1-0
Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 74


