Logo

«Յուվենտուսն» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը համաձայնության են հասել

17:07 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» ու ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն համաձայնության են հասել պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքի համաձայն՝ կողմերը գործակցությունը կերկարաձգեն ևս 1 տարով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու կատալոնական «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից:

Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Ադրիեն Ռաբիոն անցկացրել էր 32 հանդիպում, խփել 8 գոլ, կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ