Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. «Յուվենտուսն» ու «Միլանը» գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի։
«Ռոսոներիից» 53-րդ րոպեին կարող էր գոլ խփել Քրիստիան Պուլիշիչը, բայց ամերիկացի ֆուտբոլիստը վրիպեց 11-մետրանոցից։
«Միլանը» 13 միավորով երրորդն է, «Բիանկոներին»` 12 միավորով 5-րդը։
«Յուվենտուսը» բոլոր մրցաշարերի վերջին 5 խաղերում գրանցել է միայն ոչ-ոքի։
Իտալիայի Ա Սերիա, 6-րդ տուր
«Յուվենտուս» - «Միլան»` 0-0
Չիրացված 11-մետրանոց` Քրիստիան Պուլիշիչ, 53 («Միլան»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


