ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Մաուրո Իկարդիի ծառայություններից ու նրան վարձավճարով ուղարկել «Յուվենտուս» միայն այն դեպքում, եթե թուրինյան ակումբը պարտավորվի, որ վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ձեռք է բերելու արգենտինացու տրանսֆերային իրավունքները:
Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ «Յուվենտուսում» վստահ չեն, որ այս պայմանը բավարարում է ակումբին: Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Իկարդին ՊՍԺ-ի կազմը համալրել է «Ինտերից»: Փարիզյան ակումբի կազմում հարձակվողն անցկացրած 66 խաղում դարձել է 35 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

