Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում չկարողացավ հաղթել «Ֆիորենտինային». հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
«Բիանկոներիից» դուբլ գրանցեց թիմի նորեկ, ֆրանսիացի կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը, որը թուրինյան գրանդում առաջին գոլերը խփեց։ Նա Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի եղբայրն է։ Հյուրերին 87-րդ րոպեին պարտությունից փրկեց իտալացի վինգեր Ռիկարդո Սոտիլը։
Երկու ակումբներն էլ ունեն 32-ական միավոր. «Ֆիորենտինան» 5-րդն է, «Յուվենտուսը»` 6-րդը։
Իտալիայի Ա սերիա, 18-րդ տուր
«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»` 2-2
Կեֆրեն Թյուրամ, 20, 48 - Մոյզե Քին, 38, Ռիկարդո Սոտիլ, 87