«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բիանկոներին» հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով և նրա տեղափոխության վերաբերյալ բանակցություններ է սկսել լոնդոնյան ակումբի հետ։ 21-ամյա Վեյգային իր կազմում ցանկանում է տեսնել նաև Դորտմունդի «Բորուսիան»։
Բացի Վեյգայից, թուրինյան գրանդը ցանկանում է ձեռք բերել նաև անգլիական «Նյուքասլի» պաշտպան Լոյդ Քելիին։
Ռենատու Վեյգան նախորդ ամռանն է տեղափոխվել «Չելսի», 18 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։