Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում կայացավ թուրինյան դերբի: «Յուվենտուսը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Տորինոյի» հետ:
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 63 միավորով մնաց երրորդ տեղում և այլևս չի կարող հասնել առաջատար «Ինտերին», որը 31 խաղից հետո 19 միավորով է գերազանցում թուրինյան գրանդին: «Տորինոն» 45 միավորով 9-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր
«Տորինո» - «Յուվենտուս»՝ 0-0


