Logo

«Յուվենտուսը» ՉԼ ուղեգիր չնվաճելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա

18:19 / 25.04.2025• Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» լուրջ ֆինանսական կորուստներ կկրի, եթե չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Առաջին հերթին ակումբը չի կարողանա լրացնել 60 միլիոն եվրոյի բալանսը, հետևաբար, հնարավորություն չի ունենա երկարաձգելու Ռանդալ Կոլո Մուանիի և Ֆրանսիշկու Կոնսեյսաուի վարձավճարի ժամկետները:

«Բյանկոներիի» համար բարդ կլինի նաև թիմում պահել Անդրեա Կամբյազոին ու Ֆեդերիկո Գատիին, որոնց ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է ազատվել Դուգլաս Լուիսից, Ուեսթոն Մակքենիից, Մատիա Պերինից և Դուշան Վլախովիչից:

Իգոր Տուդորի գլխավորած թիմն Ա Սերիայում 34 տուրից հետո վաստակել է 59 միավոր և 5-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ