Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի պայմանագիրը խզելու տարբերակը, հայտնում է Daily Mail-ը։
Նախորդ տարվա ամռանն ազատ գործակալի կարգավիճակում իտալական ակումբ վերադարձած 29-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատության պատճառով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել, սակայն մինչև այս ստացել է 3,5 միլիոն եվրո աշխատավարձ:
Ակումբի ղեկավարությունը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել ֆրանսիացու ծառայություններից:
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսում» կարծում են, որ Պոգբան վիրահատվել էր, որպեսզի մասնակցի Կատարում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն բաց թողեց մրցաշարը ու մրցաշրջանի մեծ մասը:


