Logo

«Յուվենտուսը» կիսաեզրափակիչի առաջին խաղում հաղթեց «Լացիոյին»

00:56 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում տանը 2-0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան և սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին Հռոմում: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Ֆիորենտինան» և «Ատալանտան»:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2-0

Ֆեդերիկո Կիեզա, 50, Դուշան Վլախովիչ, 64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ