Թուրինի «Յուվենտուսը» գնել է պաշտպան Պյեր Կալուլուի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Իտալական գրանդը գործարքի համար ծախսել է 14.3 միլիոն եվրո, որը կվճարի 3 տարվա ընթացքում:
Պայմանագրի մեջ բոնուսներին վերաբերող կետ կա, որը կգործի այն դեպքում, եթե ֆուտբոլիստը թիմի հետ լուրջ ձեռքբերումներ ունենա:
Կալուլուն նախորդ մրցաշրջանում «Միլանից» վարձավճարով էր տեղափոխվել «Բյանկոներիի» կազմ: 25-ամյա ֆրանսիացին 2024/25 մրցաշրջանում անցկացրել էր 39 հանդիպում, խփել 1 գոլ: