Logo

«Յուվենտուսը» գոլառատ խաղում հաղթեց «Վենեցիային» և նվաճեց ՉԼ ուղեգիր, «Ռոման» հանդես կգա ԵԼ-ում

00:50 / 26.05.2025• Ֆուտբոլ
null

Իտալիայում ավարտվեց Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանը։

Վերջին` 38-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս համառ ու գոլառատ պայքարում 3-2 հաշվով հաղթեց «Վենեցիային»։ «Բիանկոներին» 70 միավորով գրավեց չորրորդ տեղն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Վենեցիան» առաջնությունն ավարտեց 19-րդ տեղում և 29 միավորով դուրս մնաց ուժեղագույնների խմբից։

«Ռոման» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին», 69 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղն ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում։ Թուրինյան ակումբը 44 միավորով 11-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 38-րդ տուր

«Վենեցիա» - «Յուվենտուս»` 2-3 (տեսանյութ)

Դանիել Ֆիլա, 2, Ռիջեսիանո Հապս, 55 - Կենան Յիլդիզ, 25, Ռանդալ Կոլո-Մուանի, 31, Մանուել Լոկատելի, 73 (11մ)

«Տորինո» - «Ռոմա»` 0-2 (տեսանյութ)

Լեանդրո Պարեդես, 18 (11մ), Ալեքսիս Սալեմակերս, 53 

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ