Logo

«Յուվենտուսը» գործարք է կնքել ՈւԵՖԱ-ի հետ ու չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգային

18:37 / 09.07.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» կհրաժարվի Կոնֆերենցիաների լիգայի գալիք խաղարկության մասնակցությունից:

Сorriere Dello Sport-ի հաղորդմամբ՝ թուրինյան ակումբն ՈւԵՖԱ-ի հետ կնքել է գործարք, որով չեն բողոքարկի եվրագավաթներից դուրս մնալու որոշումը, իսկ կառույցը  չի կիրառի այլ պատժամիջոցներ:

Իտալական գրանդը վստահ է, որ սա ճիշտ որոշում է, ու այսկերպ թիմը չի զրկվի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից, եթե Իտալիայի առաջնության արդյունքներով հայտնվի լավագույն քառյակում:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» Ա Սերիայում զրկվել էր 10 միավորից ֆինանսական զեղծարարությունների պատճառով: Եթե նման որոշում չլիներ, թիմը կնվաճեր Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ