Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։
«Բիանկոներիից» 64-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Խուան Կաբալը։
Թուրինյան գրանդը միավորների քանակը հասցրեց 26-ի, շրջանցեց «Բոլոնիային»` բարձրանալով 5-րդ տեղ։ «Ռոսոբլուն» 25 միավորով 6-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 15-րդ տուր
«Բոլոնիա» - «Յուվենտուս»` 0-1
Խուան Կաբալ, 64
Հեռացում` Տորբյորն Հեգեմ, 69 («Բոլոնիա»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


