Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի վերջին խաղում ընդունեց «Վերոնային» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլ խփեցին կիսապաշտպաններ, ֆրանսիացի Կեֆրեն Թյուրամը և նիդերլանդցի Թյոն Կոպմեյներսը:
Տիագո Մոտայի գլխավորած թիմը 52 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, 6 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն «Ինտերին»: «Վերոնան» 26 միավորով 14-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 27-րդ տուր
«Յուվենտուս» - «Վերոնա»` 2-0 (տեսանյութ)
Կեֆրեն Թյուրամ, 72, Թյոն Կոպմեյներս, 90


