Logo

«Յուվենտուսը» հաղթեց 10 խաղացողով և բարձրացավ չորրորդ տեղ

22:22 / 27.04.2025• Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Մոնցային»։

«Բիանկոներիի» գոլերը խփեցին Նիկոլաս Գոնսալեսն ու Ռանդալ Կոլո-Մուանին։

Թուրինյան գրանդն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստով. առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին դաշտից հեռացվեց Կենան Յիլդիզը։

«Յուվենտուսը» 62 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Մոնցան» 15 միավոր ունի և վերջինն է` 20-րդը։

Իտալիայի Ա Սերիա, 34-րդ տուր

«Յուվենտուս» - «Մոնցա»` 2-0 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 11, Ռանդալ Կոլո-Մուանի, 33

Հեռացում` Կենան Յիլդիզ, 45+3 («Յուվենտուս»)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ