Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ արտագնա խաղում 0-2 հաշվով պարտվեց Թուրինի «Յուվենտուսին»:
Թուրինյան ակումբից աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ու իտալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին:
Հենրիխ Մխիթարյանը խաղն սկսեց հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 81-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում անցկացրած 16 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ:
13-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 25 միավորով 5-րդն է, «Ինտերն» ունի 24 միավոր ու 7-րդ տեղում է:
Իտալիայի Ա Սերիա, 13-րդ տուր
«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 2-0
Ադրիեն Ռաբիո, 52, Նիկոլո Ֆաջիոլի, 84


