Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում Թուրինի «Յուվենտուսը» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
Փոխչեմպիոն Հռոմի «Լացիոն» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն կրեց «Լեչեից»։ Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլի շնորհիվ հյուրերը հաշվի մեջ առջևում էին մինչև 85-րդ րոպեն, սակայն բաց թողեցին երկու գոլ ու պարտվեցին։
Ա Սերիա, 1-ին տուր
«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 0-3
Ֆեդերիկո Կիեզա, 2, Դուշան Վլախովիչ, 20, Ադրիեն Ռաբիո, 45+3
«Լեչե» - «Լացիո»՝ 2-1 (տեսանյութ)
Պոնտուս Ալկմիստ, 85, Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկո, 87 - Չիրո Իմոբիլե, 26


