Իտալական «Յուվենտուսն» ու «Միլանն» ընկերական հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, 90 րոպեի ավարտից հետո նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար, որում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթել է 4-3 հաշվով:
Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» մրցել է ամերիկյան «Սան Դիեգո Լոյալի» հետ և հաղթել 6-0 հաշվով։
Ընկերական հանդիպումեր
«Յուվենտուս» - «Միլան»՝ 2-2 (11-մետրանոցներով՝ 4-3)
Դանիլո, 33, Դանիլե Ռուգանի, 48 - Մալիկ Տշաու, 23, Օլիվյե Ժիրու, 39
«Սան Դիեգո Լոյալ» (ԱՄՆ) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 0-6
Յուլիեն Դուրանվիլ, 2, Յուսուֆա Մուկոկո, 27, Մարկո Ռոյս, 60, Տոմա Մենյե, 62, Սեբաստյեն Ալե, 68 (11մ), Փոլ-Ֆիլիպ Բասոնգ, 89


