Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնից Մասիմիլիանո Ալեգրիին հեռացնելու մասին:
«Հեռացումը պայմանավորված է Իտալիայի գավաթի եզրափակիչի ժամանակ և դրանից հետո մարզիչի դրսևորած պահվածքով, որն ակումբը անհամատեղելի է համարել «Յուվենտուսի» արժեքների հետ: Ակումբը հաջողություն է մաղթում Մասիմիլիանո Ալեգրիին հետագա գործունեության ընթացքում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ հաղթանակից (1-0) հետո իտալացի մասնագետը սպառնացել և վիրավորել էր իտալական Tuttosport պարբերականի գլխավոր խմբագիր Գվիդո Վասագոյին։
56-ամյա Ալեգրին եզրափակիչ խաղի վերջնամասում հեռացվել էր տեխնիկական գոտուց, նա բղավել էր չորրորդ պաշտոնյայի վրա, իսկ կարմիր քարտ ստանալուց հետո հեգնական ծափահարել էր մրցավարներին:
Հիշեցնենք, որ մարզիչը 2021 թվականի մայիսի 28-ին էր երկրորդ անգամ գլխավորել «Յուվենտուսը», իտալակաան գրանդը մարզել էր նաև 2014-2019 թվականներին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Յուվենտուսը» երեք տարվա պայմանագիր է իտալական «Բոլոնիան» գլխավորող Տիագո Մոտային: