Logo

«Յուվենտուսը» հրաժեշտ է տվել Կրիշտիանու Ռոնալդուին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Յուվենտուսը հրաժեշտ է տվել Կրիշտիանու Ռոնալդուին - «Յուվենտուսը» հրաժեշտ է տվել Կրիշտիանու Ռոնալդուին

«Յուվենտուսը» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում՝ հրաժեշտ տալով Կրիշտիանու Ռոնալդուին, որը մարզական կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:

«2018 թվականի հուլիսի 10-ին եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի երկու խորհրդանիշ միավորվեցին. Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Այսօր՝ միասին 3 տարի անցկացնելուց, 133 խաղից, 101 գոլից ու 5 տիտղոսից հետո, պատմությունն ավարտվեց: Կրիշտիանու Ռոնալդուն ու «Յուվենտուսը» կընթանան այլ ճանապարհներով:

Այն օրը, երբ Ռոնալդուն ժամանեց Թուրին, օդում զգալի էր այդ ֆանտաստիկ օրերի էլեկտրական զգացողությունը: «Յուվենտուսի» երկրպագուները նրան ընդունեցին արքայավայել՝ անհամբերությամբ սպասելով նրան խաղադաշտում տեսնելու ու նրա հետ ուրախանալու հնարավորությանը:  Հիանալի պատմություն էր:

Միասին ապրած անմոռանալի պահերը շատ էին: Մենք կարող ենք պատմել ամեն մի պատմություն, բայց չենք անի, քանի որ յուրաքանչյուրն ունի իր սեփական հիշողությունը Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ: Բոլորն ունեն նրա հետ կապված ընդհանուր զգացողություններ, ու բոլորը միշտ կհիշեն, թե ինչ զգացողություններ կային, երբ միասին էինք անցնում մեր ճանապարհը:

Այսօր խզվել է երեք տարի առաջ ծնված այդ կապը, բայց այն, ինչ գրվել է, միշտ կմնա: Անհավանական ճանապարհորդություն էր»,- գրել է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ