Logo

«Յուվենտուսը» կասկածներ ունի Ալեգրիի հարցում

19:01 / 18.02.2023ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Football Italia-ն:

Իտալական ակումբում կասկածներ ունեն 55-ամյա մասնագետի ընտրած ռազմավարության հաջող հեռանկարի վերաբերյալ, քանի որ նա նախապատվությունը սկսել է տալ երիտասարդ ֆուտբոլիստներին, սակայն արդյունքները գոհացնող չեն:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Ալեգրիի թիմը 22 տուրերից հետո 29 միավորով 11-րդ տեղում է և հաջորդ տուրում կմրցի «Սպեցիայի» հետ:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրին 2021 թվականին է վերադարձել «Յուվենտուս», որը գլխավորել է նաև 2014-2019 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ