Logo

«Յուվենտուսը» խոշոր գումար է պարտք Դիբալային

19:35 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 2015-2022 թվականներին ելույթ է ունեցել «Յուվենտուսի» կազմում, հայտարարել է, որ թուրինյան ակումբն իրեն պարտք է 3 միլիոն եվրո:

«Ես չեմ հիշում, թե «Յուվենտուսը» երբ է վերջին անգամ ինձ վճարել, բայց հստակ գիտեմ, որ ակումբն ինձ գումար է պարտք: «Յուվենտուսին» վերջին շանսն եմ տալիս` վճարելու 3 միլիոն եվրո: Հակառակ դեպքում, գործին կմիջամտի իմ փաստաբանը:

Հուսով եմ՝ այդքան հեռու չեմ գնա: Ես ցանկանում եմ վերադարձնել իմ գումարը, բայց առանց դատական հայց ներկայացնելու, քանի որ ցանկանում եմ խուսափել քաշքշուկներից»,- Դիբալայի խոսքը մեջբերում է AS-ը:

29-ամյա Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 293 խաղում խփել է 115 գոլ, կատարել 48 արդյունավետ փոխանցում: Թիմի հետ նա նվաճել է 12 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ